Հարավային Կորեայում նախագահի իմփիչմենթից հետո...

Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլի իմփիչմենթը երկրում ստեղծել է իշխանության վակուում եւ ուժեղացրել քաղաքական բեւեռացումը, տեղեկացրել է The New York Times (NYT) թերթը։

Նրա կարծիքով՝ իմփիչմենթի հետեւանքով Հարավային Կորեան մնացել է «առանց ուժեղ ընտրյալ ղեկավարի», որը կարող էր լուծել խորացող բեւեռացումը։ Երկրում նաեւ պահպանվում են քաղաքական անկայունությունը եւ անորոշությունը, նշել է պարբերականը։

Իմփիչմենթը ստեղծել է «իշխանության վակուում», ընդգծել է NYT-ը, քանի որ Կորեայի Հանրապետության նախագահի պարտականությունները կատարող վարչապետ Հան Դոկ Սուն չի ստացել ընտրողների մանդատը պետության ղեկավարի լիազորություններն իրականացնելու համար։

Պարբերականը նաեւ ավելացրել է, որ իմփիչմենթի մասին որոշման դիտարկումը Սահմանադրական դատարանում կարող է տեւել վեց ամիս։