Հարավային Կորեայի ՊՆ նախկին ղեկավարն ինքնաuպա...

Հարավային Կորեայի պաշտպանության նախարարության նախկին նախարարն ինքնասպանության փորձ է կատարել։

Նա երկրում ռազմական դրություն մտցնելու ծրագրի առանցքային մասնակիցներից է եղել։ Կիմ Յոնգ Հյունը կալանավայրում փորձել է կախվել սեփական վարտիքով ու շապիկով, գրել է «Յոնհապը»։

Բացի այդ, հարավկորեական ոստիկանությունը խուզարկություն է կատարել հանրապետության նախագահի աշխատակազմում։