
Կորեայի Հանրապետության նախկին վարչապետ Հան Դոկ Սուն, որը մինչև մայիսի 2-ը զբաղեցրել է նախագահի պաշտոնակատարի պաշտոնը, հայտարարել է հունիսի 3-ին անցկացվելիք նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու մասին, հայտնել է Yonhap գործակալությունը:
«Ես ամեն ինչ կանեմ, որ ժողովուրդը ընտրի ինձ առաջիկա նախագահական ընտրություններում»,-ասել է նա։ Հան Դոկ Սուն սահմանադրական բարեփոխումներին և ամերիկյան մաքսատուրքերին առնչվող մի քանի նախընտրական խոստումներ է տվել։ Նախկին վարչապետը նշել է, որ իրեն երեք տարի կպահանջվի սահմանադրական բարեփոխումներ իրականացնելու համար, որից հետո պատրաստ կլինի հրաժարական տալ։ Նախագահի ժամկետը ներկայում 5 տարի է։
Մեկ օր առաջ Հան Դուկ Սուն հայտարարել էր հրաժարական տալու մտադրության մասին։ փոխվարչապետ Չխվե Սանգ Մոկը պետք է դառնար նախագահի պաշտոնակատար, սակայն ընդդիմությունը կրկին վերադարձավ նրան խորհրդարանում իմպիչմենտի գործընթացին։ Այդ կապակցությամբ, ենթադրվում է, որ Չխվե Սանգ Մոկը ներկայացրել է իր հրաժարականը, որը Հան Դոկ Սուն գրեթե անմիջապես ընդունել է։ Մայիսի 2-ից՝ նախագահի պաշտոնակատարի պաշտոնտ փոխանցվել է երկրորդ փոխվարչապետ և կրթության նախարար Լի Ջու Հոյին։
Հան Դոկ Սուն համարվում է բավականաչափ ուժեղ թեկնածու՝ մրցակցելու Տոբուրոյի դեմոկրատական կուսակցության նախկին նախագահ Լի Ջե Մյոնգի հետ, որն առաջիկա ընտրություններում ֆավորիտն է։ «Տոբուրո»-ի դեմոկրատական կուսակցությունը վերահսկում է խորհրդարանի մեծամասնությունը։
Երկուշաբթի Realmeter-ի հրապարակած հարցման արդյունքներով՝ Լի Ջե Մյոնգն ունի 48,5 տոկոսի աջակցություն, մինչդեռ նրա ամենամոտ մրցակից՝ աշխատանքի նախկին նախարար Կիմ Մուն Սուն՝ 13,4 տոկոս։ Այդ հարցման մեջ Հան Դոկ Սուի հանդեպ աջակցության մակարդակը նշված չէ։