
Կորեայի Հանրապետության նախագահ Լի Չժե Մյոնը դրական է գնահատել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցությունների արդյունքները:
Հարավային Կորեայի նախագահն այդ մասին հայտարարել է Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնում (CSIS) կայացած համաժողովում:
«Իմ հանդիպումը նախագահ Թրամփի հետ գերազանցեց սպասումները: Լավ զրույց ունեցանք, մենք բարձրացրինք փոխըմբռնման մակարդակը», - ասել է Լի Չժե Մյոնը:
Հարավային Կորեայի ղեկավարի խոսքով՝ Սպիտակ տանը բանակցությունները տևել են նախատեսվածից ավելի երկար: «Արդյունքները եղել են շատ լավ», - ամփոփել է նախագահը:
Լի Չժե Մյոնը Հարավային Կորեայի առաջին նախագահն է, որն իր առաջին արտասահմանյան ուղևորության վայր է ընտրել ոչ թե ԱՄՆ-ն, այլ Ճապոնիան: