
Հարավային Կորեայի նախագահի պաշտոնակատար Հան Դոկ Սուն հրաժարական է տվել։ Այս մասին տեղեկացրել է Yonhap գործակալությունը։
Հունիսի 3-ին տեղի կունենան պետության ղեկավարի ընտրությունները։ Հավանաբար, Հան Դոկ Սուն կառաջադրի իր թեկնածությունը, նշել է գործակալությունը։ Մոտ մեկ ժամ առաջ Կորեայի Հանրապետության Գերագույն դատարանը հայտարարել է նախագահական ընտրարշավի ֆավորիտի՝ Լի Չժե Մյոնի գործով որոշումը։ Ատյանը չի համաձայնել նրա արդարացմանը։ Մեղադրական վճիռը կարող է Լի Չժե Մյոնի համար նշանակել զրկվել առաջադրվելու իրավունքից։