
Դատախազները ժամանել են Հարավային Կորեայի նախկին նախագահ Յուն Սոկ Յոլի և նրա կնոջ բնակարանը հարավային Սեուլի բնակելի համալիրում խուզարկելու համար։ Այս մասին հայտնել է Yonhap լրատվական գործակալությունը։ Խուզարկության պատճառը շաման Չոն Սոն Բեի հետ կապերի կասկածներն էին, որի շուրջ սկանդալ էր ծագել։ Ենթադրվում է, որ նա ստացել է ադամանդե վզնոց և թանկարժեք պայուսակ Միասնական եկեղեցու ներկայացուցչից 2022թ. նախագահական ընտրություններից անմիջապես հետո՝ նախկին առաջին տիկին Կիմ Գոն Հիին նվիրելու համար: Դատախազները ապացույցներ են փնտրում այն մասին, որ նվերները տրվել են շամանին և Կիմ Գոն Հիին: Ապրիլի 4-ին Սահմանադրական դատարանը հաստատել է Յուն Սոկ Յոլի իմփիչմենթը։ Ի թիվս այլ բաների, նա կորցրել է իր նախագահական անձեռնմխելիությունը. գործող նախագահը կարող է հետաքննվել միայն ապստամբության և պետական դավաճանության հոդվածներով: Իրավապահ մարմինները նախկինում խնդիրներ են ունեցել Յուն Սոկ Յոլի պաշտոնական նստավայրերում և նախագահի վարչակազմում խուզարկություններ իրականացնելիս՝ կապված այդ վայրերի իրավական կարգավիճակի վերաբերյալ նախագահի անվտանգության ծառայության դիրքորոշման հետ: