Հարավային Կորեան որպես պատասխան մոտ 400 արկ է...

Հունվարի 5-ի ցերեկը Հարավային Կորեայի բանակի ստորաբաժանումները Փանենյոն և Եոնփյոն կղզիներում իրականացրել են կրակային վարժանքներ՝ օգտագործելով ինքնագնաց հաուբիցներ և տանկեր։ Այս մասին հայտնել է Հարավային Կորեայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը, փոխանցում է Yonhap-ը։

Հարավային Կորեան ծովային բուֆերային գոտի է արձակել մոտ 400 կրակոց՝ երկու անգամ ավելի, քան նախկինում արձակել էր Հյուսիսային Կորեան։

Հարավային Կորեայի զինվորականները 2018 թվականի համաձայնագրի ստորագրումից հետո առաջին անգամ հրետանային կրակ են բացել բուֆերային գոտի։

Հունվարի 4-ին Հարավային Կորեայի բանակը հայտնել է, որ Հարավային Կորեան և Միացյալ Նահանգները համատեղ զորավարժություններ են անցկացրել Հյուսիսային Կորեայի հետ սահմանի մոտ՝ ուղղված Հյուսիսային Կորեայի ռազմական սպառնալիքների դեմ համատեղ կարողությունների ամրապնդմանը:

Հյուսիսային Կորեան ուրբաթ նախազգուշացրել է նման սադրանքների դեմ՝ ասելով, որ իր զինվորականները «ուժեղ հակազդեցություն կցուցաբերեն աննախադեպ մակարդակով»: