Հարավային Կորեան հաջորդ տարի պաշտպանության ծա...

2026 թվականին Հարավային Կորեայի պաշտպանական բյուջեն կկազմի 66,3 տրիլիոն կորեական վոն (47,07 միլիարդ դոլար), ինչը 8,2%-ով ավելի է, քան 2025 թվականին:

Այդ մասին հայտարարել է նախագահ Լի Չժե Մենը։

Պլանավորվում է ուշադրությունը կենտրոնացնել ներդրումների, սպառազինության առաջադեմ համակարգերի և այնպիսի տեխնոլոգիաների վրա, ինչպիսիք են արհեստական ​​ինտելեկտը, անօդաչու թռչող սարքերը և ռոբոտները։ 

«Աշխարհում փոփոխվող պայմաններն անվտանգության բնագավառում և զինված հակամարտությունների աճող վտանգը ստիպում են Հարավային Կորեային մեծ ուշադրություն դարձնել սեփական ռազմական արդյունաբերությանը»,-ասել է Հարավային Կորեայի նախագահը։

«Անվտանգության փոփոխվող պայմաններին ակտիվորեն արձագանքելու համար ինքնապաշտպանությունը պարտադիր պայման է։ Պատմության մեջ խաղաղ գոյակցության ամենաերկար ժամանակաշրջանը մոտենում է ավարտին։ Ամբողջ աշխարհում թուլանում է ձգտումը դեպի համագործակցությունն ու ընդհանուր բարգավաճումը, և մենք մտնում ենք հակամարտությունների սրման դարաշրջան, երբ յուրաքանչյուրն ինքն իր համար է։ Կորեայի Հանրապետության խաղաղությունն ու բարգավաճումն ապահովելու համար մենք չպետք է կախված լինենք որևէ մեկից, այլ պետք է ամրապնդենք մեր սեփական իշխանությունը»,- հայտարարել է Հարավային Կորեայի նախագահը։  

Նա նաև հավելել է, որ Հարավային Կորեան ամուր կապեր ունի այն երկրների հետ, որոնք իրենց հետ կիսում են նույն արժեքները։ Նա կարևորել է ԱՄՆ-ի հետ սերտ համագործակցությունը՝ շեշտելով դրա արդյունքում միջուկային հուսալի զսպման մեխանիզմի առկայությունը։