Հարավային Կորեան արգելել է իր քաղաքացիներին մ...

Հարավային Կորեան արգելել է իր քաղաքացիներին մեկնել Իրան՝ այդ երկրում անվտանգային իրադրությամբ պայմանավորված։ Այս մասին տեղեկացնում է Yonhap լրատվական գործակալությունը։

Արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակի վատթարացման պատճառով որոշել է Իրանի համար մուտքի արգելք սահմանել, որը ուժի մեջ կմտնի մարտի 5-ի երեկոյան՝ ժամը 18։00-ից:

Արգելքը տարածվում է Իրանի ամբողջ տարածքի վրա։

Քաղաքացիները, որոնք չեն կատարի որոշումը, պատժի կենթարկվեն։

«Մենք կոչ ենք անում տարածաշրջան մեկնել պլանավորող մեր քաղաքացիներին չեղարկել իրենց ուղևորությունները: Մենք նաև խնդրում ենք տարածաշրջանում ներկայում գտնվողներին անհապաղ տարհանվել»,- ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ։