ՀԱՊԿ-ը դուրս է գալիս տարածաշրջանից հայտարարությունը նշանակում է, որ այն գործողությունները, որոնք ՀԱՊԿ-ը պետք է անի, չի անում և ցույց է տալիս իր բացակայությունը: Այս մասին այսօր Ազգային ժողովում ճեպազրույցին ասաց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդարդառնալով ՀԱՊԿ-ի Հայաստանից դուրս գալու հայտարարությանը:
Ինչ վերաբերում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովի՝ Հայաստան այցի, Ալեն Սիմոնյանը ասաց, որ գալը չի նշանակում դուրս չի գալիս և հարց բարձրացրեց այդ գալով ի՞նչ փոխվեց։
Նա նշեց, ՀԱՊԿ արձագանքները Հայաստանին բավարար չեն:



