ՀԱՊԿ-ը արձանագրում է որ Ադրբեջանն իր համար նո...

ՀԱՊԿ-ը արձանագրում է որ Ադրբեջանն իր համար նույքան եղբայրական պետություն է, որքան ՀՀ-ն և որ ՀԱՊԿ-ը ճանաչում է Ադրբեռջանի տարածքային ամբողջականությունը: Այս մասին հայտարարելէ  ՀՀ վարչապետ Նիոկլ Փաշինյանը Երևանում անցկացվող անվտանգային միջազգային համաժողովի ժամանակ իր ելույթում:

«Այս նախադասությանը չենք առերեսվել երբեք, այսiնքն, մեզ թվացել է՝ որոշակի բանաձևեր են գտնելու ասելու՝ ինչ է նկատի է առնվում Ադրբեջանի տարածքային ամբողջականություն:

Այս արձանագրումը՝ Ադրբեջնաի տարածքային մաբողջականություն ասելով, ՀԱՊԿ-ը միշտ էլ նկատի է ունեցել ներառյալ Լեռնային Ղարաբաղը: ՌԴ նախագահը վերահաստատեց 2020 թվականի նոյեմբերի 18-ին և դեկտեմբերի 17-ին՝ ասելով, որ ԼՂ տարածքը միջազգային իրավունքի տեսակետից Ադրբեջանի մաս է և միշտ էլ համարվել է այդպիսին»,- ասաց Փաշինյանը:

Փաշինյանը նկատեց՝ այսինքն, անվտանգության այս առաջնային կոնցեպտը՝ ռազմաքաղաքական դաշինքի կոնցեպտը, Ղարաբաղի շուրջ տեղի ունեցող իարդարձությունների համատեքստում չաշխատեց:

«Չնայած՝ եթե մենք ուշադիր լինեինք, կարող էինք ի սկզբանե կռահել, որ չի աշխատելու, որովհետև հենց նույն Հայաստանի ԵԱՏՄ անդամ դառնալու համատեքստում եղան շատ հանրահռչակ, հայտնի Հայաստանում հանրության շրջանում մեծ քննարկումների առիթ դարձան, բայց ժամանակի ընթացքում էլի հետաքրքրությունը մարեց»,- ասաց Փաշինյանը: