ՀԱՊԿ-ն օպերատիվ կարձագանքի և կօգնի, եթե Հայաստանից պաշտոնական դիմում լինի: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը «Վալդայ» միջազգային ակումբի խորհրդաժողովում: Նա ընդգծել է, որ անհրաժեշտության դեպքում դաշնակցային պարտավորությունները կկատարվեն, հայտնում է Sputnik Արմենիան:
Որպես օրինակ Պանկինը բերել է Ղազախստանում տեղի ունեցած իրադարձությունները:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը նույնպես չի կասկածում, որ Ռուսաստանը կարող է արագ արձագանքել Հայաստանի պաշտոնական հարցմանը:



