
ՀԱՊԿ-ի շրջանակներում համատեղ աշխատանքը բերում է տեսանելի պրակտիկ արդյունքներ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Երեւանում ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի գագաթաժողովում։
«Մենք, իհարկե, տեսնում ենք ոչ միայն ձեռքբերումներ, այլեւ խնդիրներ։ Այսօր գործընկերներն այս մասին խոսեցին, այսօր մենք այս մասին կխոսենք, կարծում եմ՝ առանց տեսախցիկների, եւ ավելի մանրամասն։ Բայց, այնուամենայնիվ, մեզ համար ակնհայտ է, որ ՀԱՊԿ-ի շրջանակներում համատեղ աշխատանքը բերում է տեսանելի պրակտիկ արդյունքներ, օգնում է ապահովել մեր երկրների ազգային շահերը, ինքնիշխանությունն ու անկախությունը»,- ասել է նա։