ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու հարցն Ալմաթիում...

ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու հարցն Ալմաթիում նախարարների խորհրդի նիստում չի քննարկվել, հայտնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ մանրամասնելով, որ նման դիմում չի եղել: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:

Նշենք, որ այսօր Ալմաթիում տեղի է ունեցել ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը չի մասնակցի այդ նիստին: