ՀԱՊԿ-ի հետ կապված ի՞նչը վերանայենք, ՀԱՊԿ-ը մի...

Մենք երբևիցե չենք հայտարարել, որ աշխարհի որևէ երկրի հետ խզում ենք կամ խզելու ենք մեր հարաբերությունները, նույնը վերաբերում է Ռուսաստանին: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին:

ԱԺ նախագահը նշեց, որ լարվածություն չկա, կա հարց, կա պատասխան, չկա հարց կա մեր կողմից հարցադրում: «Այսինքն, դա մարտավարություն չէ, այլ ըստ իրավիճակի: Այն բաները, որ տեղի են ուեցել 20-23 ու նաև 2024 թթ-երին, մեր վերաբերմունքը նույնն է մնացել, մեր հարցադրումները նույնն են մնացել: Եվ խոսքը միայն ՀԱՊԿ-ի մասին չէ: Պետք է այդ խնդիրների շուրջ խոսենք, և մենք խոսում ենք ու շարունակելու ենք խոսել»,- հայտարարեց Սիմոնյանը:

Հարցին՝ քննարկումների արդյունքում հնարավո՞ր է վերանայվի ՀԱՊԿ-ի հետ համագործակցության հարցը, նա ասաց. «ՀԱՊԿ-ի հետ կապված ի՞նչը վերանայենք, ՀԱՊԿ-ը մի հատ իրեն պետք է վերանայի, հասկանա՝ ինքը գոյություն ունի՞ թե՝ չունի»: