ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հունվարի 11-13-ը կայցելի Ղազախստան՝ հանդիպելու երկրի բարձրագույն քաղաքական եւ ռազմական ղեկավարության հետ։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը։
«Սույն թվականի հունվարի 11-13-ը կկայանա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի աշխատանքային այցը Ղազախստան՝ տեղում իրադրությունը ուսումնասիրելու եւ պետության բարձրագույն քաղաքական եւ ռազմական ղեկավարության հետ հանդիպելու համար, ինչպես նաեւ՝ ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերի հրամանատարության հետ»,- ասել է նա, փոխանցում է ՏԱՍՍ-ը։