ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը գրում է․
«Արդյո՞ք, ճիշտ է՝ փոխել Սահմանադրությունը, եթե դրան չի նախորդում կոնկրետ հայեցակարգ:
Սահմանադրության և սահմանադրականության նկատմամբ հարգանքը պահանջում է Սահմանադրությունը փոխելուց առաջ հանրության դատին հանձնել շատ կոնկրետ հայեցակարգ, կոնկրետ տեսլական, կոնկրետ ընդգրկուն թիրախներ, և միայն քաղաքականապես ակտիվ հանրության մեծամասնության դրական արձագանքի դեպքում ձեռնամուխ լինել այդ փոփոխություններին:
Հակառակ դեպքում տպավորություն է, որ սահմանադրական փոփոխություններն իշխանությանը պետք են ոչ թե ժողովրդի կյանքը բարելավելու և պետականության հիմքերն ամրապնդելու, այլ կոնկրետ անձանց հետ կապված հարցեր լուծելու նպատակով...Մնացածը՝ հաջորդիվ»։



