Հանուն հայրենադարձության գերատեսչությունների...

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի և Սփյուռքի գործերի  գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը  ստորագրեցին փոխըմբռման հուշագիր:

 Հուշագիրը վերաբերում է «ՆերՈւժ» սփյուռքի ստարտափ ծրագիրը համատեղ իրականացնելուն։

Սինանյանը նշեց, որ այս տարվա ծրագրի շրջանակներում շեշտը դրվել է «ԱյԹի» ոլորտի վրա։

Նա հավելեց, որ ի տարբերություն նախորդ տարվա, այս տարի ծրագրին մասնակցելու են միայն Սփյուռքի ընկերությունները։ 

Համագործակցության նպատակն է, Սինանյանի փոխանցմամբ, նպաստել Հանրապետությունում և Սփյուռքում հայրենադարձությունը խթանող միջավայրի ձևավորմանը, հայկական ափյուռքի հետ տեխնոլոգիայի բնագավառում աշխատանքի ակտիվացմանը։ 

«Այս ծրագրով մենք նպաստում ենք նախարարության գլխավոր նպատակի իրականացմանը», -  իր հերթին շեշտեց Հակոբ Արշակյանը։ 

Նպատակը, նրա խոսքով, գաղափարների ներհոսքը դեպի Հայաստան ապահովելն է։