«Հանրապետությունը» ընտրությունների մասնակցութ...

«Հանրապետություն» կուսակցությունը ընտրությունների մասնակցության մասին դիմումը և եւ թեկնածուների գրանցման անհրաժեշտ փաստաթղթերը այսօր՝ ապրիլի 23–ին, ներկայացրել է ԿԸՀ:

Երևանի ավագանիում «Հանրապետության» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանը նշեց, որ իրենց ցուցակը բաղկացած է 92 հոգուց, ցուցակը գլխավորում է Արամ Սարգսյանը։

Նա նշեց, որ ակնկալում են, որ ավելի շատ ձայն կստանան, քան ստացել են Երևանի ընտրությունների ժամանակ։

Այսպիսով իրենց փաստաթղթերը ԿԸՀ ներկայացրած ուժերի թիվը հասավ 13–ի։

Նշենք, որ այսօր ժամը 18-ին լրանում է ԱԺ հունիսի 7-ի ընտրություններին մասնակցելու ցանկություն ունեցող քաղաքական ուժերի գրանցման համար փաստաթղթերի՝ ԿԸՀ ներկայացնելու վերջնաժամկետը:

Այս պահի դրությամբ իրենց փաստաթղթերը ԿԸՀ են ներկայացրել 13 քաղաքական ուեր.

Դրանք են՝

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը,

ԲՀԿ-ն,

Հայաստանի շնորհապետական կուսակցությունը,

«Բոլորին դեմ եմ»  ժողովրդավարական կուսակցություն,

«Ուժեղ Հայաստան» դաշինք,

«Ժողովրդավարական համախմբում» կուսակցություն,

«Լուսավոր Հայաստան» կուսակցություն,

«Միասնության թևեր»,

Ազգային ժողովրդավարական բևեռ համահայկական կուսակցությունը,

«Հայաստան» դաշինքը,

«Քրիստոնեա-ժողովրդավարական» կուսակցությունը,

Հայ ազգային կոնգրեսը,

«Հանրապետություն» կուսակցությունը։

Հիշեցնենք, որ ընտրական ցուցակների գրանցումը կկատարվի մինչև մայիսի 3-ը, այսինքն՝ փաստացի մայիսի 4-ին վերջնականորեն պարզ կլինի, թե քանի քաղաքական ուժ է ստացել ընտրություններին մասնակցելու իրավունք: Պաշտոնապես բոլոր ցուցակները ԿԸՀ կայքում կհրապարակվեն մինչև մայիսի 6-ը:

Նախընտրական քարոզչությունն սկսվելու է մայիսի 8-ից և կշարունակվի մինչև հունիսի 5-ի ժամը 24:00-ն: