Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստ...

Երևանի առանձին հատվածներում մայիսի 10-ին, մայիսի 11-ի և 12-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Մայիսի 13-15-ը սպասվում է անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 13-15մ/վ արագությամբ։

10-05-yerevan.png (26 KB)

Այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը՝ նշելով, որ օդի ջերմաստիճանը մայիսի 10-12-ն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։

10-05-armenia.png (251 KB)

 Մարզերում մայիսի 10-ին կեսօրից հետո, մայիսի 11-ի և 12-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում, մայիսի 13-15-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ։

Քամին՝ հարավարևմտյան 3-6մ/վ, ամպրոպի ժամանակ կդիտվի  քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ:

Արցախում մայիսի 10-ին սպասվում է անձրև և ամպրոպ, 11-ին՝ առանց տեղումների եղանակ։