Երևանում հունվարի 29-ի ցերեկը, 30-ին հնարավոր է թույլ ձյուն։ Հունվարի 31-ին, փետրվարի 1-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը՝ նշելով, որ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Մարզերում հունվարի 29-ի ցերեկը, 30-ին առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն, լեռնային առանձին շրջաններում՝ բուք։ Հունվարի 31-ին, փետրվարի 1-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հյուսիս-արևմտյան 2-5 մ/վ, փետրվարի 3-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։



