Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ու...

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի մասնակցությամբ նախագահական նստավայրում տեղի  է ունեցել Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Լիլի Դրմեյանի երդման արարողությունը:

Ինչպես  հայտնում են նախագահի աշխատակազմից, Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է նորանշանակ դատավորին և հաջողություններ մաղթել պատասխանատու գործում:

«Միշտ հիշեք, որ Ձեր բոլոր վճիռները Դուք կայացնում եք հանուն Հայաստանի Հանրապետության»,- նշել է նախագահը: