Հանրապետության նախագահի լիազորությունները կատ...

Հանրապետության նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանն այսօր՝ փետրվարի 8-ին, ստորագրել է մի շարք օրենքներ:

Նա, մասնավորապես, ստորագրել է հետեւյալ օրենքները.

-              «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին,

-              Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին,

-              «Լիցենզավորման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքները,

-              «Գնումների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին,

-              «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին,

-              «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին,

-              «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին,

-              Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին,

-              «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին և «Լիցենզավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին,

-              Անկանխիկ գործառնությունների մասին, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին,

-              Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին,

-              Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին,

-              «Արժութային կարգավորման և արժութային վերահuկողության մաuին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին,

-              «Գրավատների և գրավատնային գործունեության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին,

-              «Փաստաբանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին,

-              «Նոտարիատի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին.

-              Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքների փաթեթները։