Հանրապետության հրապարակում քիչ առաջ մեկնարկել է ընդդիմության հանրահավաքը: ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը նշեց. «Քաղաքը նաև մերն է, քաղաքացիներինն է, որոնք իրավունք ունեն իրենց սահմանադրական բոլոր իրավունքներից օգտվել, այդ թվում իրենց քաղաքական բողոքի արտահայտման համար գիշերել Հանրապետության հրապարակում»,-ասաց նա և հավելեց, որ քանի որ ցուրտ է, նրանք իրվունք ունեն նաև ջերմանալ: Դիմելով ոստիկաններին՝ նա խնդրեց չարգելակեն իրեն, որպեսզի քաղաքակիրթ կերպով փողոցում վառարաններ տեղավորեն, չաղտոտելով մայրաքաղաքը. «Մենք մեր քաղաքը չենք աղտոտում, ի տարբերություն քաղաքի անտեր ղեկավարության, որ քաղաքը դարձրել է խոզանոց: Այստեղ կանգնած են հայրենիք սիրող մարդիկ, որոնց ձեր վարչապետը կոչել է էլիտա»:



