Հանրապետականները ցանկանում են 150 մլրդ դոլարո...

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հանրապետականները կփորձեն ավելացնել Պենտագոնի ծախսերը 150 մլրդ դոլարով։ Այս մասին տեղեկացրել է Politico պարբերականը՝ հղում կատարելով աղբյուրներին։

Նրա տեղեկացմամբ՝ Ներկայացուցիչների պալատի հանրապետականները կհրաժարվեն պաշտպանության ֆինանսավորման ավելի համեստ ծրագրերից եւ կփորձեն հասնել 150 մլրդ դոլարով Պենտագոնի ծախսերի ավելացմանը իրենց կուսակցական օրինագծի շրջանակում։

Ներկայացուցիչների պալատի զինված ուժերի գործերով կոմիտեն կքննարկի միջոցների փաթեթի իր մասը, որն առաջարկել են հանրապետականները, հաջորդ շաբաթ, գրել է Politico-ն։ Սակայն, ինչպես ընդգծել է պարբերականը, առայժմ Հանրապետական կուսակցության անդամները պաշտպանության մասին օրինագիծը չեն ներկայացրել պալատներից ոչ մեկում։