Հանրապետական ​​սենատորները ՄԱԿ-ից ԱՄՆ-ի դուրս...

ԱՄՆ հանրապետական ​​սենատորները ՄԱԿ-ից ԱՄՆ-ին դուրս գալու մասին օրինագիծ են ներկայացրել։ 

Սենատոր Մայք Լիի կայքում տեղադրված փաստաթղթում ասվում է, որ «Օրինագիծը չեղյալ կհայտարարի 1945 թվականի ՄԱԿ-ին անդամակցության մասին օրենքը»:

Բացի այդ, եթե օրինագիծն ընդունվի, ԱՄՆ-ը պետք է «դադարեցնի ՄԱԿ-ին տրամադրվող բոլոր տեսակի ֆինանսական աջակցությունը»։

Օրինագիծը նաև «արգելում է ԱՄՆ-ի մասնակցությունը ՄԱԿ-ի խաղաղապահ գործողություններին»։

Բացի այդ, օրինագիծը նախատեսում է Միացյալ Նահանգների դուրս գալն Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից (ԱՀԿ), ՄԱԿ-ի կոնվենցիաներից, ինչպես նաև վերացնում է ԱՄՆ տարածքում ՄԱԿ-ի աշխատակիցների դիվանագիտական ​​անձեռնմխելիությունը:

Տեքստում նշվում է, որ եթե օրինագիծն ուժի մեջ մտնի, ԱՄՆ-ի և ՄԱԿ-ի միջև հետագա ցանկացած փոխգործակցություն հնարավոր կլինի միայն Սենատի հավանությամբ։