Իսրայելի կառավարության և արմատական պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև պատանդների վերաբերյալ բանակցություններն, ամենայն հավանականությամբ, շաբաթներ կամ նույնիսկ ամիսներ շարունակ կսառեցվեն:
Դրա մասին հայտնել է Իսրայելի հեռուստատեսության 13-րդ ալիքը։
Նշվում է, որ Իսրայելի կաբինետի անդամներին հայտնել են կանխատեսման մասին, ըստ որի՝ Բեյրութում շիական «Հըզբոլլահ» շարժման ռազմական առաջնորդ Ֆուադ Շոկրի և Թեհրանում արմատական պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությունը կհանգեցնի բանակցությունների դադարեցմանը։