Հանդիպմանը տեղադրված էր միայն ՀՀ դրոշը, բացակ...

Արմեն Մանուկյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․

Այսօր տեղի է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը:

Չեմ խորանում հանդիպման բովանդակության մեջ: Հետաքրքիր մի բան կա, որը արժանի է ուշադրության: Հանդիպմանը տեղադրված էր միայն ՀՀ դրոշը, բացակայում էր Արցախի Հանրապետության դրոշը: Սա արդյոք պատահականությո՞ւն է՝ վերջերս լայն տարածում գտած քարոզչական առումով, որ Արցախը ՀՀ մարզ է: Ո՞վ է սրա պատասխանատուն, անփութությո՞ւն, թե՞ ծրագրավորված գործընթաց:

Վարչապետը պետք է տա հստակ բացատրություն. Արցախի հարցում խաղեր տալ չկա: Սթափվե՛ք: