Հանցագործները դիմացինին շտապում են հանցագործ...

Ընդհանրապես հանցագործները դիմացինին շտապում են հանցագործ կարգել՝ դրանով փորձելով մեղմել իրենց հանցագործությունների չափը կամ իրենց մեղքի բաժինը։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 5–ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝  նկարագրելով այսօր իշխանության կողմից կատարվող քայլերը, մասնավորապես եկեղեցու դեմ արշավը։

Նա նշեց, որ բոլորն էլ տեսնում են, թե ովքեր են իրական հանցագործները, որոնք տարբեր մեղքերի համար կարգում են մեղավորներ. օրինակ, Արցախի հանձնման համար մեղավոր է Արցախի ժողովուրդը, հայ զինվորը, Արցախի ղեկավարությունը, Հայաստանում խնդիրների համար մեղավոր են  սրբազանները, հոգևորականները։

«Իրականում, այս իշխանությունները լինելով բոլոր աղետների միակ պատասխանատուն, կարողանում են այսօր մեր հասարակությանը ճնշել ու մեղավորներ կարգել։ Սրբազաններին դատում են՝ նրանց վրա կարելով աբսուրդային հոդվածներ»,- ասաց Հակոբյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։