Համայնքային սեփականություն հանդիսացող հողամաս...

Երևանի քաղաքապետարանը շարունակում է ինքնակամ կառույցների ապամոնտաժման գործընթացը։

Դեկտեմբերի 1-ին համայնքային սեփականություն հանդիսացող հողամասեր են ազատվել Կենտրոն և Նոր-Նորք վարչական շրջաններում։  

Այս մասին տեղեկանում ենք քաղաքապետարանի տարածած հաղորդագրությունից:

Առանց հողօգտագործման իրավունքի և առանց համապատասխան թույլտվության շինություններ կառուցած երկու քաղաքացու էլ ողջամիտ ժամանակ է տրվել կառույցներն իրենց միջոցներով ապամոնտաժելու համար։