Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է, որ Գյումրու համայնքապետարանի աշխատակիցներն աշխատավարձ են ստացել։
«Գյումրու համայնքապետարանի աշխատակիցներն այսօր աշխատավարձ են ստացել»,- գրել է նա։
Հիշեցնենք՝ Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել էր Գյումրում «Բալասանյան» դաշինքի հրաժարականից հետո ստեղծված ճգնաժամին՝ ասելով. «Ամենայն հարգանքով բոլորի և ցանկացած մարդու որոշում կայացնելու իրավունքի նկատմամբ. ուզում եմ հստակ արձանագրել, որ այն, ինչ տեղի է ունեցել Գյումրիում, կոնկրետ քաղաքական անպատասխանատվության դրսևորում է»:
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Գյումրիում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Կարեն Սարուխանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառման միջոցով ևս տեղեկացրել էր, որ Գյումրու համայնքապետարանի աշխատակիցների աշխատավարձների բաշխման հարցը կարգավորված է։