Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը շաբաթ օրը կազատի վեց կենդանի պատանդի, իսկ հինգշաբթի օրը չորսի պատանդի դիակ կհանձնի, ասել է Գազայի շարժման առաջնորդ Խալիլ ալ Հայյան։
Շարժման տարածած հայտարարության համաձայն՝ ալ Հայյան ասել է, որ շարժումը հինգշաբթի օրը կհանձնի չորս զոհված պատանդի մարմին, այդ թվում՝ Բիբասի ընտանիքի անդամների մարմինները:
«Շաբաթ օրը՝ փետրվարի 22-ին, ազատ կարձակվեն մնացած վեց պատանդները, որոնց վերաբերյալ առաջին փուլում ազատ արձակվելու համաձայնություն է ձեռք բերվել»,- ասվում է հաղորդագրության մեջ։



