Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թեւը՝ «Ալ-Քասամ» բրիգադները հայտարարել են, որ հրթիռներ են արձակել Գազայի հատվածից դեպի Թել Ավիվ և Երուսաղեմ։
«Ի պատասխան բնակելի շենքերի գնդակոծության՝ «Ալ-Քասամ» բրիգադները հրթիռներ են արձակել Թել Ավիվի ուղղությամբ»,- ասվում է ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի հայտարարության մեջ:
Անձնակազմը հայտնել է նաև Երուսաղեմի ուղղությամբ հրթիռներ արձակելու մասին։