ՀԱՄԱՍ-ը հրթիռներ է արձակել Թել Ավիվի դեմ

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թեւը՝ «Իզզեդդին ալ-Կասամ» խմբավորումը, հայտարարել է Թել Ավիվին հրթիռային հարված հասցնելու մասին իսրայելական տարածքի դեմ գրոհայինների հարձակման տարելիցի օրը։ Այս հայտարարությունը հրապարակվել է արմատականների պաշտոնական թելեգրամ-ալիքում։

«Շարունակվող հյուծման պատերազմի շրջանակում եւ ի պատասխան հակառակորդի հանցագործությունների քաղաքացիական անձանց դեմ՝ ալ-Կասամի [«Իզեդդինի բրիգադների»] մարտիկները հրթիռներ են արձակել Թել Ավիվի ուղղությամբ»,- նշվել է հաղորդագրությունում։ Տեղեկություն այն մասին, թե արդյոք հրթիռները հասել են իրենց նպատակին, չի ներկայացվել։