ՀԱՄԱՍ շարժումն իր Telegram ալիքում հրապարակել է երեք պատանդների կոչն Իսրայելի իշխանություններին։
«Իզեդդին ալ-Քասամ բրիգադների» (ՀԱՄԱՍ-ի զինյալ թև) կողմից պահվող մի շարք սիոնիստ բանտարկյալներ ուղերձ են հղել Նեթանյահուին (Բենիամին Նեթանյահու – Իսրայելի վարչապետ) և սիոնիստական կառավարությանը»,- ասվում է տեսանյութին կից տեքստում։
Իր հերթին, իսրայելական Yedioth Ahronoth թերթը, մեկնաբանելով տեսաուղերձի տեսքը, նշում է, որ այն «հոգեբանական պատերազմի մաս է»՝ ընդգծելով, որ տեղեկություններ չկան, թե որտեղ, երբ և ինչ հանգամանքներում է նկարահանվել այս տեսանյութը։
Հոկտեմբերի 20-ին «Իզեդդին ալ-Քասամ բրիգադները» հայտարարեցին Կատարի միջնորդությամբ ԱՄՆ երկու քաղաքացիների ազատ արձակման մասին։ Հոկտեմբերի 23-ին այն ազատ է արձակել ևս երկու պատանդի։
Ինչպես հիշեցնում է ТАСС-ը, Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Դանիել Հագարին հոկտեմբերի 29-ին հայտնել է, որ Գազայի հատվածում պատանդ պահվողների թիվը, վերջին թարմացված տվյալների համաձայն, առնվազն 239 է։