ՀԱՄԱՍ-ը հայտարարություն է արել Իսրայելի հետ բ...

ՀԱՄԱՍ շարժման ղեկավարությունը դեռ որոշում չի կայացրել մասնակցելու Գազայի հատվածում հրադադարի բանակցություններին, որոնք նախաձեռնել են Եգիպտոսը, Կատարը և ԱՄՆ-ը, «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է Լիբանանում ՀԱՄԱՍ-ի մամուլի ծառայության ղեկավար Վալիդ Քեյլանին:

Ավելի վաղ Եգիպտոսը, Կատարը և ԱՄՆ-ն Իսրայելին և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժմանը կոչ էին արել օգոստոսի 14-15-ը վերսկսել հրադադարի շուրջ քննարկումները։ Երեք երկրների ղեկավարներն ասել են, որ պատրաստ են վերջնական առաջարկ ներկայացնել գործարքի հասնելու համար։

«Այս պահին ՀԱՄԱՍ-ի պաշտոնական դիրքորոշումը առաջիկա բանակցություններին մասնակցելու վերաբերյալ դեռևս չի հայտարարվել: Եվ երեք երկրների համատեղ հայտարարության վերաբերյալ, որը հրապարակվել է երեկ, պաշտոնական մեկնաբանություն չկա», – ասել է Քեյլանին: