Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտնել է, որ իսրայելական կողմն իրեն է փոխանցել էսկալացիայի հետևանքով սպանված պաղեստինցիների ավելի քան 80 դի։ Համապատասխան հայտարարությունը տեղադրվել է շարժման Telegram ալիքում:
Ըստ տեքստի՝ մարմինները գտնվել են «ամբողջությամբ քայքայված վիճակում՝ առանց դրանց նույնականացման հնարավորության»։
Հայտարարության մեջ, սակայն, չի նշվում՝ խոսքը Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի կողմնակիցների՞, թե՞ խաղաղ բնակիչների մասունքների մասին է։
Գազայի առողջապահության նախարարությունը հաստատել է այս տեղեկությունը։ Գերատեսչության տվյալներով՝ մահացածներին թաղել են անկլավի գերեզմանատներից մեկում։