Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թեւը՝ «Ալ-Քասամ» բրիգադները, հայտարարել են, որ հրթիռներ են արձակել իսրայելական Թել Ավիվի ուղղությամբ՝ ի պատասխան Գազայի հատվածում խաղաղ բնակիչների վրա հարձակումների։
««Ալ-Քասամ» բրիգադները հրթիռակոծել են Թել Ավիվը՝ ի պատասխան խաղաղ բնակիչների նկատմամբ սիոնիստական (իսրայելական – խմբ.) կոտորածի»,- ասվում է հայտարարության մեջ։



