«Համարեք, որ գաղափարն իմն է եղել». ԿԳՄՍ նախար...

Համարեք, որ գաղափարն իմն է եղել, թե ինչպես կարելի է ԵՊՀ հոգաբարձուների նոր խորհուրդ ձեւավորել: Այս մասին, այսօր՝ մայիսի 10-ին, ԵՊՀ գիտխորհրդի հետ հանդիպման ժամանակ նշեց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք իր կողմից իր կողմից հորդոր կամ առաջարկ եղել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամներին, որ նրանք հրաժարականի դիմումներ ներկայացնեն:

«Ինչու Հոգաբարձուների խորհրդի այդ 11 անդամների դիմումները նույնաբովանդակ էին, եւ ինչու այդ դիմումները հոգաբարձուների խորհրդի մյուս անդամներին ծանուցվել է նախարարի խորհրդականի կողմից»,-դիմելով նախարարին հարց տվեց դասախոսներից Մենուա Սողոմոնյանը:

Ի պատասխան նախարարն ասաց. «Որեւէ մեկի վրա ճնշում չի եղել: Եթե նույն օրը, նույն ժամին դիմումներ են գրվել, բա՞րդ է հասկանալ, որ այո, քննարկում է եղել: Ցանկացած հարց ցանկացած կազմակերպությունում քննարկվում է»: