Համաձայնեցված անունը՝ TRIPP ուղին է, Ադրբեջան...

Սրանից հետո ինչքան ասեն «Զանգեզուրի միջանցք», իմացեք, սա Հայաստանի մասին չէ։ Հորադիզ-Զանգելան երկար է, ասում են «Զանգեզուրի միջանցք», թող ասեն, մենք խնդիր չունենք, այս մասին ԱԺ-ում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ադրբեջանցի պաշտոնյաների կողմից «Զանգեզուրի միջանցք» արտահայտության կիրառմանը։

«Համաձայնեցված անունը՝ TRIPP ուղին է, Ադրբեջանում ինչ ուզում են, թող ասեն։ Թեման եկեք համարենք փակված»,-ասաց Փաշինյանը։