Համաձայն եմ, պաշտոնապես հայտարարում եմ՝ որդու...

Բոլոր այն համայնքների ղեկավարները, որոնք սպառնալիքներ ու ապօրինություններ են թույլ տալիս, սեփական ձեռքերով վզներից բտնելու եմ,դ ուրս եմ շպրտելու: Այս մասին, այսօր՝ հունիսի 8-ին, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում քարոզչության ժամանակ հայտարարեց վարչապետի պաշտոնակատար, «ՔՊ»-ի վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը:

«Հիմա էլ շահարկման առիթ են գտել: Ես ասում եմ՝ մեր գերեվարված եղբայրները բաքվի բանտերում պայքարում են Հայաստանի ազատության, ինքնիշխանության, Հայաստանի քաղաքացիության ու անկախության համար: Ասում են՝ վարչապետն ասել է՝ ոչինչ, թող գերիները 2 ամիս էլ սպասեն: Սերժիկը թեմա է գտել: Սերժիկը էլի մեյդան է ընկել: Սերժիկն ասում է՝ թող իր որդուն տա, գերիներին վերադարձնի: Մի հատ էլ որդուս մասին խոսելիս ասում ՝ Աշոտիկը: Սերժիկ, դու իմ զինվոր որդուն Աշոտիկ ասելու իրավունք չունես, այ տղա: Դու Միշիկի հետ ես շփոթում, թե ում հետ ես շփոթում, այ  Սերժիկ: Երկրորդ, քեզ որպես երկար տարիների պաշտոնական սուտինյոր եւ թրաֆիքինգի մասնագետ, ասում եմ՝ համաձայն եմ, Ալիեւին էլ պաշտոնապես ասում եմ, որդուս տալիս եմ բոլոր գերիների դիմաց:

Սերժիկ եւ Քոչարյան, որպես մարդ առնել-ծախելու մասնագետներ, ձեզ լիազորում եմ բանակցել էս գործով, մեջը մի քանի հազար դոլար էլ որ աշխատեք, կարծում եմ՝ ձեր լափամանին շատ պատեհ ավելցուկ կլինի: Որ այդ բառապաշարն եք օգտագործում, ենթադրում եմ, որ գերիներ առնել-ծախելու մեծ փորձ ունեք:

Պաշտոնապես հայտարարում եմ, որդուս տալիս եմ բոլոր գերիների դիմաց: Ալիեւին, Կարմիր խաչին: Սերժիկ, ռոբիկ, գնացեք բանակցեք, այ գերիներ առնել-ծախելու մասնագետներ: Պաշտոնապես սպասում եմ ձեր պատասխանին»,-հայտարարեց նա: