Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում բ...

Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21:20-ի սահմաններում Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում բախվել են «Mazda» և «Kia» մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վթարի հետևանքով 3 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիները և ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների՝ օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել են Երևանի տարբեր մասնագիտացված հիվանդանոցներ։

Բախման հետևանքով «Kia»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին։