Հակակոռուպցիոն դատարանը փոխեց Ցոլակ Ակոպյանի...

Հակակոռուպցիոն դատարանը քիչ առաջ մեր միջնորդության բավարարմամբ փոփոխեց Ցոլակ Արամի Ակոպյանի խափանման միջոցը: Վարչական հսկողությունը վերացրեց: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Արսեն Բաբայանը:

«Վերջապես մեր ընկերը հնարավորություն ստացավ ժամը 20:00-ից հետո գտնվել դրսում»,- նշել է նա:

Հիշեցնենք` 2023-ի դեկտեմբերին դատախազությունը հայտնել էր, որ Ակոպյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել իր լիազորությունների շրջանակից դուրս գործողություններ կատարելու համար` նա 2019-2022 թվականների ընթացքում անգլերեն առարկայից անբավարար գնահատականներ ստացած ուսանողներից ընդունել է լուծարային քննություններն ու նշանակել դրական գնահատականներ՝ քննական տեղեկագրում հանձնաժողովի անդամի փոխարեն դնելով իր ստորագրությունը։

Բաբայանն էլ հայտարարել էր, որ Ցոլակ Ակոպյանը ձերբակալվել է քաղաքական դրդապատճառներով։ Դատարանը Ցոլակ Ակոպյանի նկատմամբ կիրառել էր վարչական հսկողություն խափանման միջոցը: