Հակակոռուպցիոն դատարանը նոր դատավոր ունի

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի և Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանի մասնակցությամբ՝ նախագահական նստավայրում տեղի է ունեցել Հակակոռուպցիոն դատարանի նորանշանակ դատավոր Լևոն Պետրոսյանի երդման արարողությունը:

ՀՀ նախագահը և ԲԴԽ նախագահը շնորհավորել են նրան, մաղթել հաջողություններ: