Հակահարձակման ռազմավարության շուրջ արևմտյան գ...

Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսի Ռեզնիկովը հայտարարել է, որ հակահարձակման ռազմավարության շուրջ արևմտյան գործընկերների հետ որևէ հակասություն չկա:

Նա հավելել է, որ Ուկրաինայի գերագույն գլխավոր հրամանատարը պարբերաբար հանդիպում է իր արևմտյան գործընկերների հետ, և ամեն ինչ ընթանում է հստակեցված պլանի համաձայն:

Ուկրաինայի պաշտպանության նախարարության խոսնակն ավելի վաղ հայտնել էր, որ ուկրաինական ուժերը շարունակում են ամրապնդել իրենց դիրքերը հարավային ճակատի Ռոբոտինե բնակավայրի ուղղությամբ, որն Ուկրաինայի ուշադրության կենտրոնում է: