Օրերս, երբ հայտնի դարձավ, որ ծեծի է ենթարկվել ՀԱԿ անդամ Վարդան Հարությունյանը, շատերը շտապեցին մեղադրել ՀՅԴ անդամներին՝ հիշեցնելով, որ Հարությունյանը դրանից առաջ եղել է Ազատության հրապարակում թոռան հետ շրջող ՀՅԴ անդամ Հրանտ Մարգարյանի վրա հարձակվողների թվում: Ըստ այս պնդումների` ՀՅԴ-ականները վրեժ են լուծել:
Այս պդնման հեղինակները սակայն չեն նկատում մեկ այլ հանգամանք: Վարդան Հարությունյանի ծեծից առաջ համացանցում շրջանառվում էր ծեծվողի կողմից տարիներ առաջ Նիկոլ Փաշինյանի մասին արված վիրավորական գրառումները: Գրառումներից մեկում Հարությունյանը Նիկոլ Փաշինյանին անվանում է «փոքրիկ սրիկա», իսկ մեկ այլ գրառման մեջ պնդում, որ Փաշինյանը և նախկին նախագահ Սերժ Սարգսյանը գործարքի մեջ են եղել:
ՀՅԴ-ականներին մեղադրողները ինչու՞ են վստահ իրենց ենթադրություններում: Ի վերջո չպետք է մոռանալ, որ Փաշինյանի աջակիցները առավել հաճախ են այս կամ այն գործչի նկատմամբ բռնության կոչեր հնչեցնում: Եվ չի կարելի բացառել, որ այս անգամ էլ վարչապետի նիրյալ աջակիցներից մեկն է փորձել Վարդան Հարությունյանին պատժել:




