Շատերի համար զարմանալի է, թե ինչու՞ է վարչապետ Նիկոլ Փաշինյանը իշխանության տարբեր օղակներում տեղավորում ՀԱԿ անդամների: Մարդիկ դեռ չեն մոռացել, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը բաժանվել ՀԱԿ-ից, և որքա՞ն էին նրանք ատում իրար: Նախորդ մի քանի տարիների ընթացքում Նիկոլ Փաշինյանն ու ՀԱԿ-ը իրար ամենատարբեր մեղքերում են մեղադրել: Եվ չնայած այս ամենին՝ Փաշինյանը պաշտոններ է բաժանում ՀԱԿ անդմաներին: Իսկ ՀԱԿ ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանի փաստաբան թիմակցին ցանկանում է դարձնել ՍԴ նախագահ:
Այս հարցերի պատասխանները հնարավոր է գտնել ՀԱԿ անդամների՝ նախկինում արած գրառումներում: Եվ ահա, ՀԱԿ կարկառուն դեմք Վարդան Հարությունյանը, ում անհայտ անձինք ծեծի էին ենթարկել, տարիներ առաջ իր ֆեյսբուքյան էջում մի քանի անգամ անդրադարձ է կատարել Նիկոլ Փաշինյան քաղաքական գործչին: ՀԱԿ անդամը պնդում է, որ Նիկոլ Փաշինյանը այդ ժամանակ առևտրի մեջ է եղել Սերժ Սարգսյանի իշխանության հետ: Նա նաև պնդում է, որ ունեն փաստեր, և փաստերին ծանոթանալ ցանկացողներին հրավիրում է ՀԱԿ գրասենյակ՝ դրանց հետ ծանոթանալու:
Պարզ է, որ Վարդան Հարությունյանը առանց ՀԱԿ ղեկավարների իմացության նման հայտարարություններ չէր անի և մարդկանց չէր հրավիրի իրենց գրասենյակ: Եվ եթե իրականում ՀԱԿ-ը կոմպրոմատ ու ՀԱԿ ղեկավարները որքան կաշխատեցնեն այդ կոմպրոմատները:






