Հաջորդ տարի հայտարարատու է դառնալու ևս 500 հա...

Հաջորդ տարի հայտարարատու է դառնալու ևս 500 հազար քաղաքացի, այդ թվում թոշակառուները. Այս մասին ԱԺ նիստում ասաց ՔՊ-ական պատգամավոր Բաբկեն Թունյանը:

«Հայտարարագրի հետ կապված՝ մի բանի մասին եմ ուզում տեղեկացնել: Ինչպես խոստացել էինք, մինչև տարեվերջ պիտի հայտարարագրման համակարգի բարելավմանը վերաբերող փաթեթ ներկայացնենք, որպեսզի մարդկանց կյանքն ավելի հեշտացնենք՝ հաշվի առնելով, որ հաջորդ տարի հայտարարատու են դառնալու ևս 500 հազար քաղաքացիներ: Հատկապես խոսքս վերաբերում է թոշակառուներին»,- ասաց նա:

Թունյանը նշեց, որ այդ հանգամանքը հաշվի առնելով՝ պետք է լուծում առաջարկեն, որ իրենց համար բարդություններ չլինեն: «Իմ կարծիքով՝ այդ լուծումն ընդունելի կլինի բոլորի կողմից»,- հայտարարեց պատգամավորը: