Ինչպես հայտնում է ԱՊԱ-ն, այս մասին Հիքմեթ Հաջիևը գրել է X սոցիալական ցանցի իր էջում։
Նրա խոսքով՝ ՆԱՏՕ–Ադրբեջան ձևաչափով հանդիպումը հնարավորություն է տվել գնահատելու Ադրբեջանի և ՆԱՏՕ-ՆԱի միջև գործընկերության շրջանակում արձանագրված առաջընթացը, ինչպես նաև քննարկելու տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցերը։
Հիքմեթ Հաջիևը նշել է, որ Ադրբեջանը, որպես ՆԱՏՕ-ի հուսալի գործընկեր, հետևողականորեն իր ներդրումն է ունենում միջազգային խաղաղության և անվտանգության ապահովման գործում, այդ թվում՝ միջազգային խաղաղապահ գործողություններին մասնակցելու միջոցով։
Նրա խոսքով՝ տարիների ընթացքում Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի համագործակցությունը վերածվել է բազմակողմ գործընկերության, որն ընդգրկում է քաղաքական երկխոսությունը, ինչպես նաև պաշտպանության, անվտանգության և կարողությունների ամրապնդման ոլորտներում գործնական համագործակցությունը։
«Ադրբեջանը միացել է այս գործընկերությանը 1994 թվականին՝ պատերազմի և անորոշության պայմաններում։ Այսօր մենք ձեր առջև հանդես ենք գալիս վերականգնված ինքնիշխանության, իրական խաղաղության և աճող տարածաշրջանային պատասխանատվության դիրքերից։ Մեր գործընկերությունը հիմնված է փոխադարձ հարգանքի, ընդհանուր շահերի և գործնական համագործակցության վրա։ Մենք պատրաստ ենք շարունակել զարգացնել այս գործընկերությունը՝ հանուն անվտանգ, փոխկապակցված և խաղաղ Հարավային Կովկասի», — հայտարարել է Հիքմեթ Հաջիևը։



