Հաիթիում հանցախմբերի դեմ պայքարելու համար արտ...

Հաիթիի ղեկավարությունը որոշել է արտակարգ դրություն մտցնել ամբողջ երկրում՝ զինված ավազակախմբերի դեմ պայքարելու համար։ Համապատասխան բանաձեւը հրապարակվել է Կարիբյան Հանրապետության պաշտոնական Le Moniteur թերթում։ Նշվում է, որ միջոցը կգործի առնվազն մեկ ամիս։ Անվտանգության և հումանիտար իրավիճակը Հաիթիում վատթարացել է 2021 թվականին նախագահ Ջովենել Մոիսեի սպանությունից և երկրաշարժից հետո, ավազակախմբերը վերահսկում են մայրաքաղաք Պորտ-օ-Պրենսի ավելի քան 80%-ը: Մարտի 1-ին ստորագրվել է համաձայնագիր՝ 1000 ոստիկանից բաղկացած քենիացի խաղաղապահ զորախումբ ուղարկելու Հայիթի՝ հանցավորության դեմ պայքարելու համար։ Անցած տարվա ընթացքում Հաիթիում, որտեղ հանցավոր խմբավորումները վերահսկում են մայրաքաղաքի մեծ մասը և այլ տարածքներ, մոլեգնած ավազակային հարձակումները սպանել են մոտ 8000 մարդու: